«Հրապարակ». ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԵԶՈՔ ԴԻՐՔ Է ԲՌՆԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարևոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որևէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։
Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի և ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց ևս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, և նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։
Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.