«00-ն կապի մեջ է». Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է
Այսօր` հունիսի 12-ին, Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վայսելիա քաղաքում: Սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում, ապա ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիայի փոխարեն մեկնել է Արևմտյան Հայաստան` Վասպուրականի ժայռափոր դամբարանների ուսումնասիրման համար:
Ի դեպ, Մոնթեի հեղինակած «Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» գիտական աշխատանքը հրատարակվել է Մոնթեի զոհվելուց հետո` 1995 թվականին:
Մոնթեն Հայաստան է եկել 1991 թվականին` Արցախյան ազատամարտին մասնակցելու համար, հիմնել է «Հայրենասերների» ջոկատը, ապա ստանձնել Մարտունու շրջանի պաշտպանությունը: Մոնթեն առանցքային դեր է ունեցել նաև Քարվաճառի ազատագրման մարտում: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում` ադրբեջանական զրահամեքենայի(ԲՄՊ) կրակոցից: Հետմահու արժանացել է բարձրագույն զինվորական պարգևների` հայկական երկու պետությունների կողմից:
Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ, տեղեկացնում է Hetq.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.