«Լուսավոր Հայաստան»․ Մենք պատրաստ ենք քննարկումների
Այլ ուժերի հետ համագործակցություն կարող է լինել այն դեպքում, երբ մեր առաջարկած ազգային համաձայնության կառավարությունը կյանքի կոչենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին «Լուսավոր Հայաստանի» քարոզչության շանամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք ասում ենք, որ որևէ մեկի համար աթոռ չենք նախապատրաստելու և աթոռ չենք նվիրելու: Մենք ասում ենք, որ եթե տեսնում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք ունեն խելոք գլուխներ, պրոֆեսիոնալ մարդիկ, մենք նրանց ենք համախմբելու»,-ասաց նա:
Հարցին, թե ում են տեսնում այդ ազգային համաձայնության կառավարության վարչապետ, Սամսոնյանը պատասխանեց. «Դա չենք կարող ասել, որովհետև մենք չգիտենք, թե ինչ հարաբերակցությամբ են քաղաքական ուժերը մտնելու խորհրդարան: Մենք տեսնում ենք նաև ռիսկեր, որ կարող է լինել երկրորդ փուլ, ինչը կարող է էլ ավելի մեծ ցնցումների տանել: Դրա համար մենք մարդկանց ասում ենք՝ մի տվեք ձայն երկու բևեռներին՝ նախկիններին ու ներկաներին, որոնք կարող են ցնցումներ առաջացնել և որոնք կարող են աթոռակռվի համար երկիրը տանել երկրորդ փուլի պրոցեսների»:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ խոսքն այն մասին չէ, որ կարող են հաշտեցնել Փաշինյանին և Քոչարյանին, այլ այն մասին է, որ որ «Լուսավոր Հայաստանը» կունենա այնքան ուժ, որ կկարողանա չեզոքացնել այդ երկուսին, որ նրանք չդառնան վարչապետ, քանի որ դա բերելու է հանրային բախումների, ատելությանք արոզի շարունակության:
«Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո մենք պատրաստ ենք քննարկումների»:
Անի Սամսոնյանը նշեց, որ տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը հունիսի 20-ից հետո նախատեսել են հանրահավաքներ և այդ հարցով դիմել են քաղաքապետարան,ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում՝, մյուս ուժը իր համակիրներին դուրս է բերելու փողոց. «Եթե հիմա որևէ մեկը կարդարանա, թե դա հաղթանակը նշելու համար է, ես կասկածում եմ, որովհետև մի քանի օր շարունակ հաղթանակ չեն նշում: Դա հարսանիք չէ, որ 7 օր 7 գիշեր պետք է քեֆ անեն: Սա հստակ ազդակ է, որ այս բեռևները երկիրը տանելու են ապակայունացման»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.