Իրանը վերադարձնում է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում
Իրանը ուրբաթ օրը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այն բանից հետո, երբ նվազագույն վճարում է կատարել որպես ՄԱԿ անդամավճար և «հարձակվել» է Միացյալ Նահանգների վրա պատժամիջոցների պատճառով, որոնք խանգարում էին նրան հասանելի դարձնել օտարերկրյա բանկերում պահվող միլիարդավոր դոլարները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Իրանը մուծել է նվազագույն գումարը՝ 16 251 298 դոլար, և կարողացել է քվեարկել ուրբաթ օրվա ընտրություններում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամների օգտին։ Նա շնորհակալություն է հայտնել տարբեր վայրերի բանկային և կառավարական մարմիններին, ներառյալ Հարավային Կորեային, այն բանի համար, որ նրանք թույլ են տվել վճարում կատարել։
Իր Թվիթերում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին ասել է. «ԱՄՆ անօրինական պատժամիջոցները ոչ միայն զրկել են մեր ժողովրդին դեղամիջոցներից, դրանք նաև խանգարել են Իրանին վճարել մեր պարտքերը ՄԱԿ-ին։ Ավելի քան 6-ամսյա աշխատանքից հետո ՄԱԿ-ն այսօր հայտարարեց, որ ստացել է այդ միջոցները։ Բոլոր անմարդկային պատժամիջոցները պետք է անհապաղ հանվեն»։
Իրանը ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին, և գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 2-ին տարածված նամակում հայտնել էր, որ Թեհրանը չի վճարել նվազագույնը և նախկինի պես չի կարող քվեարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հետ միասին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.