ՊՆ․ Սև լճի շրջանում թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման մասին խոսք չի գնում
Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, ոչ մի թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման մասին խոսք չի գնում: Նման պարզաբանում է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` անդրադառնալով Telegram ալիքներով շրջանառվող լուրերին և լուսանկարներին, թե Սյունիքում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ։
ՊՆ հաղորդագրության մեջ նշված է, որ թուրք զինվորականների ներկայությունն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
«Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր` կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ, ուղղակի անհիմն են: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող` թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից, սակայն, հիշեցնում են, որ բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել են խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում:
Այս ամենի ամենավառ վկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: