Յուրի Խաչատուրով․ Պատերազմ չի սկսվի, ադրբեջանական բանակն այնքան էլ հզոր չէ ներկայում
Մեզ անընդմեջ վախեցնում են պատերազմով: Չի սկսվի պատերազմ: Այդ մասին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հունիսի 13-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Ներկայում ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ չէ, Ղարաբաղում պատերազմից հետո այն շատ թուլացած է, շատ զոհեր ու վիրավորներ ունի, բազմաթիվ տեխնիկա շարքից դուրս է եկել: Նրանք պարզապես տեսնում են, որ նրանց առջև տղաներ են կանգնած և փորձում են նրանց վախեցնել»,-նշել է նա:
Խաչատուրովը պարզաբանել է, որ բացի այդ տղաներից կան նաև տղամարդիկ, որոնք ցանկանում են նրանց հետ հավասար երկխոսություն վարել և հաղթել:
«1992 թվականին մենք պաշտպանել են Նոյեմբերյանը, մենք ունեցել ենք մի քանի տասնյակ ինքնաձիգներ, իսկ ադրբեջանցիներն արդեն ապահովված էին զենքով, և այդ պայմաններում մենք պահել ենք այդ բարձունքները, արյուն ենք թափել: Մեզնից վախեցել են, մենք նրանցից չենք վախեցել: Այժմ բոլորը վախեցնում են, որ պատերազմ կսկսվի: Պատերազմ չի սկսվի: Նրանք, ովքեր գիտեն՝ ինչ է պատերազմը, չեն ցանկանում այն: Սակայն վախենում են նրանք, ովքեր չեն պատերազմել և անգամ չեն ծառայել: Մենք ոչ մեկի առջև ծնկի չենք գա, ոչ մեկից ներողություն չենք խնդրի:
Մենք ամեն օր ավելի կուժեղանանք և արժանապատիվ կապրենք այս աշխարհում: Դա պետք է լինի մեր կրեդոն: Ես անկուսակցական եմ: Ես եկել եմ ասելու, որ գլխավորը կառավարության փոփոխությունն է:
Ռոբերտ Քոչարյանին ճանաչում եմ 1992 թվականից: Նա ունի տղամարդու բնավորություն, ուղեղը շատ լավ է աշխատում: Նա 100-տոկոսանոց հայրենասեր է, ունի լուրջ կապեր, նա մեր մարդն է, հայ է, երբեք չի դավաճանի, երբեք գլուխը չի խոնարհի ոչ մեկի առջև: Առաջարկում եմ քվեարկել Քոչարյանի և նրա թիմի օգտին»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.