Վրաստանի ԱԳՆ․ Թբիլիսին 2-3 ամիս աշխատել է հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ
Վերջին 2-3 ամիսներին Վրաստանը աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի հետ` 15 հայ զինվորականների վերադարձի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, տեղեկացնում է News.am-ը:
«Այս արդյունքին հասնելու համար վերջին 2-3 ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատել ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ: Շատ ուրախ եմ, որ այսօր ունենք նման արդյունք և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, առաջին հերթին, մեր ռազմավարական գործընկերներին` Ադրբեջանին և Հայաստանին, որոնք գիտակցեցին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ փոխադարձ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, - ասել է Զալկալիանին:
Նա նաև հավելել է, որ արդյունքների հասնելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շուրջօրյա կապ է պահպանել ամերիկացի գործընկերների հետ: «Վարչապետն աձնամբ 24 ժամ աշխատում էր և մեր հիմնական ռազմավարական գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միասին անձամբ մասնակցում բանակցային գործընթացին: Օրեր առաջ Թբիլիսի է այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռայքերի գլխավորած պատվիրակությունը: Այնուհետև Երևան, ապա Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որից հետո կրկին վերադարձել է Թբիլիսի, և բանակցությունները շարունակվել են այստեղ», - ավելացրել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).