Քոչարյան․ Մենք պատրաստ ենք վերադարձնել Հայաստանին Անդրկովկասյան վագրի հեղինակությունը
Իմ նախագահության օրոք Համաշխարհային բանկն անվանել է Հայաստանն Անդրկովկասյան վագր: Մեկ անգամ մենք դա արել ենք և պատրաստ ենք կրկնել: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ զարգացման տարեկան աճը կազմում էր 10,5 տոկոս: Ընդհանուր առմամբ վերջին յոթ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 12,5 տոկոս: «Մենք կարող ենք կրկնել դա: Դրա համար մենք ունենք համապատասխան փորձ և կադրային ռեսուրս: Բերդում շատ երկար ժամանակ ոչինչ չի փոխվել: Ճանապարհը նույնն է, ինչ կառուցվել էր 2003-2004 թվֆականներին: Զբոսաշրջությունն այստեղ չի հասել: Դիլիջանում իրավիճակը լավ է, Իջևանում այդ առնչությամբ համեմամատաբար վատ չէ: Բերդի այդ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է կառուցել դեպի Ճամբարակ ճանապարհը, ինչը կմեծացնի քաղաքի զբոսաշրջային գրավչությունը: Ծախսելով բավականին համեստ գումարներ այստեղ կարելի է շատ բան փոխել:
Կարելի է վերականգնել նաև ՓՄՁ զարգացման մարմնի գործունեությունը, որը ստեղծվել էր 2002 թվականին շրջանների համաչափ զարգացման համար, որպեսզի մարդիկ տեղում կարողանան օգտվել բանկային ծառայություններից, այդ թվում՝ վարկերից: Զարգացման ծրագրերի իրագործման նախապայմանն է ներկայիս իշխանության փոփոխությունը, որն ամենասկզբից հարձակումներ է գործել եկեղեցու, բանակի վրա, այնուհետև վերացրել է մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները»,-նշել է Հայաստանի երկրորդ նախագահը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.