Կիրակոսյան․ Ադրբեջանն ամեն առիթ կօգտագործի իր ցնդաբանությունները հիմնավորելու համար
Հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ–ին, որպեսզի վերջինս միջանկյալ միջոց կիրառի և պարտադրի Ադրբեջանին ազատ արձակել գերեվարված հայ զինծառայողներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանն արդեն պարտավորվածություն ուներ սեպտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին կիրառված միջանկյալ միջոցների շրջանակներում. ՄԻԵԴ–ը պահանջել էր հայ ռազմագերիների հարցում հարգել միջազգային կոնվենցիայի 2-րդ, 3-րդ հոդվածներով ամրագրված պարտավորությունները։
«ՄԻԵԴ–ը սովորաբար ազատ արձակման հայտերի մերժումը պատճառաբանում է, որ իրականում ազատ արձակելու վերաբերյալ խնդրանքը դուրս է գալիս 30-րդ կանոնի կիրառման շրջանակներից, այսինքն` ՄԻԵԴ–ը փորձում է հարցը դիտարկել զուտ Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, դրա համար էլ ազատ արձակման պահանջը չի բավարարում։ Երբ մենք ներկայացնում էինք ազատ արձակման վերաբերյալ պահանջն ավելի վաղ գերեվարված անձանց վերաբերյալ, որպես իրավական հիմնական հիմք դիտարկում էինք կիրառելի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` ժնևյան չորս կոնվենցիաները»,– նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Կիրակոսյանի կարծիքով` հայկական կողմը հիմա աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ցույց տա, որ Բաքվում ընթացող իրավական գործընթացներն ապօրինի են, ուստի դիմել էր ՄԻԵԴ–ին, որպեսզի պարտավորեցնի Ադրբեջանին ներկայացնել քրեական գործերին առնչվող նյութերը, ինչից հետո հասկանալի կլինի, թե ինչպիսի ընթացակարգեր են ընթանում։
Ըստ նրա` Ադրբեջանն ամեն առիթ կօգտագործի իր ցնդաբանությունները հիմնավորելու համար, որ հայ ռազմագերիները ահաբեկիչներ են կամ դիվերսանտներ, ինչն աբսուրդի ժանրից է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Դրանք քաղաքական մանիպուլյատիվ փորձեր են միջազգային հանրության վրա ազդելու և հայկական կողմի նկատմամբ վերաբերմունքն ավելի նեգատիվ ֆոնի շրջանակներում ներկայացնելու համար, սակայն ՄԻԵԴ–ի որոշումները նմանատիպ որակումների հետ որևէ առնչություն չունեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.