Սերժ Սարգսյան․ Իրար պաս տալով Ալիևի հետ խաղու՞մ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք նույնիսկ չգիտենք` քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր և սպա է սպանվել: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, Գեղարքունիքի Սարուխան գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում և ինչ իմացել ենք, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է:
«Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47: Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը, խոսելով ականապատ տարածքների քարտեզի հանձնմանը, ասաց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են:
«Պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում, հարց է առաջացնում, ինչու 15 հոգի, այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս: Ադրբեջանը «ինչ դնում է իշխանության «վզին», այն էլ ստանում է»,-ասաց նա:
«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի:
Սարգսյանի խոսքով` Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները:
«Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել: Ամեն ինչ պետք է անել, որ սրանք գնանք, թե չէ այս թատրոնը շատ է շարունակվելու, այս ստորացումները անվերջ են լինելու: Չեմ զարմանա, եթե հանգամանքներ պարզվեն, թե ինչու է այսքան վախենում այս կապիտուլյանտը Ալիևից, այսքան պայմանները կատարում»,-հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.
-
2025-06-16 11:53
Всю ночь и ранним утром глава укрупненной общины Апаран Карен Егиазарян вместе со своими заместителями и руководителями ответственных подразделений находился на месте, участвуя в работах по ликвидации последствий стихийного бедствия. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в администрации Апарана.