Եգանյան․ Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից 1.6-1.7 մլն մարդ է արտագաղթել
Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է, որ արտագաղթի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է 1992-1994թթ–ին։ Արտագաղթի իրական ծավալները մեղմել են նորածինները։
Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1.6-1.7 մլն մարդ կամ բնակչության 30 տոկոսը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, միգրացիայի հարցերի փորձագետ Գագիկ Եգանյանը։
«Նրանցից 1.1-1.2 մլն–ն արտագաղթել են Ռուսաստան, շուրջ 150 000–ը` ԱՄՆ, 120-150 000–ը` Եվրոպա, մնացածը` ԱՊՀ տարբեր երկրներ ու աշխարհի այլ հեռու–մոտիկ երկրներ` հեռավոր Զելանդիայից մինչև Իսրայել և այլն»,– ասաց նա։
Ընդ որում` ամենամեծ կամ, ինչպես Գագիկ Եգանյանն է բնորոշում, զանգվածային արտագաղթը գրանցվել է 1992-1994թթ–ին։ Այդ 3 տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռացել է շուրջ 600 000 քաղաքացի կամ ՀՀ այդ ժամանակվա բնակչության 16 տոկոսը։
1995-2001 թ–ը բնակչության տեղաշարժի բացասական սալդոն կայունացել է, բայց շարունակել է մնալ բարձր։ Այդ 7 տարիներին Հայաստանից արտագաղթել է ևս շուրջ 250 000 մարդ, տարեկան` միջինը 40–45 հազար։
2001–ից հետո էլ այդ իրավիճակն առանձնապես չի փոխվել. 2002-2007թ–ին արտագաղթի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 25-47 հազար։
Իսկ 2016-18թթ–ին արտագաղթի ալիքը դարձյալ մեծացել է` հասնելով տարեկան 35-40 հազարի։
2018թ–ից հետո արտագաղթի ծավալներն ուսումնասիրող լուրջ հետազոտություններ այլևս չեն կատարվել։
Ի դեպ, հետաքրքրական է, որ 1991թ–ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը եղել է 3 574 500։ Եթե դրանից հանենք 30 տարիներին արտագաղթածների 1.6-1.7 մլն–ը, ապա ՀՀ բնակչությունն այսօր պետք է կազմեր շուրջ 1.8-1.9 մլն։ Մինչդեռ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2020թ–ի հունվարի 1-ի դրությամբ (սա վերջին պաշտոնական ցուցանիշն է) Հայաստանի բնակչությունը 2 961 900 է։
Բանն այն է, որ արտագաղթածների փոխարեն այդ տարիներին Հայաստանում ծնվել են նոր քաղաքացիներ։ Ընդ որում` ծնունդների թիվը Հայաստանում մշտապես գերազանցել է մահերի ցուցանիշը։
«Մենք 30 տարիների ընթացքում միջին հաշվով ունեցել ենք բնական աճ` տարիներ են եղել` տարեկան 40-50 հազար, տարիներ են եղել` 15-20 հազար, վերջին տարիներին` 10-12 հազար, միջինացրած` տարեկան առնվազն 20 000: Եթե սա չլիներ, ապա բնակչության թիվն անհամեմատ ավելի փոքր կլիներ»,–ասաց Եգանյանը։
Բայց ցավալին այն է, որ ծնունդների թիվը ևս ժամանակի ընթացքում նվազում է։ Եթե 1980-ականներին Հայաստանում տարեկան 90 000 երեխա էր լույս աշխարհ գալիս, ապա այսօր ընդամենը` 10-12 հազար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.