Երևանում մեկնարկել է «Լազարյան ակումբի» նիստը
Երևանում այսօր մեկնարկել է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» չորրորդ նիստը։ Միջոցառումը տեղի է ունենում մեկամյա ընդմիջումից հետո։
Հայ և ռուս առաջատար քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները քննարկում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո, հայ-ռուսական օրակարգի առանցքային հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և այլ թեմաներ:
Ակումբի չորրորդ նիստի նպատակը Հայաստանի և ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ ուղիղ երկխոսությունն է։
Միջազգային «Լազարյան ակումբը» ստեղծվել է 2018 թ․-ին՝ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի և Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների, գիտնականների, լրագրողների ու մշակույթի վարպետների նախաձեռնությամբ:
Ակումբն անվանել են հայազգի հռչակավոր մեկենասների ընտանիքի՝ Լազարևների պատվին, որոնք 19-րդ դարում հիմնել են Արևելյան լեզուների ինստիտուտը՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի նախատիպը։ Ակումբի նպատակը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների փոխադարձ վստահությունը և դաշնակցային փոխգործակցությունն ամրապնդելն է՝ արդիական օրակարգի ամենակարևոր թեմաների շուրջ մեր երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև կարծիքների ոչ պաշտոնական և ազատ փոխանակման միջոցով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.