ՄԻՊ․ Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ
Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տեղեկացնում է News.am-ը:
Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.
1) կյանքի իրավունքը, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:
Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի:
Մենք ՀՀ կառավարությանը կդրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.