Կոնստանտին Սիվկով․ Արցախի պատերազմի արդյունքը կարելի է ոչ ոքի որակել
Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքները կարելի է որակել մարտական ոչ ոքի, դրա համար բոլոր հիմքերը կան։ Նման կարծիք է հայտնել ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովը «Լազարյան ակումբի» նիստում, որը մեկնարկել է այսօր Երևանում։
Սիվկովը հիշեցրել է, որ մարտական գործողություններն ընթացել են ադրբեջանական բանակի տոտալ գերազանցության պայմաններում, ինչպես սպառազինության և տեխնիկայի, այնպես էլ անձնակազմի թվաքանակի առումով: Նա ադրբեջանական բանակի ուժեղ կողմերի թվին է դասել նաև գերազանցությունը ընդհանուր օպերատիվ-ռազմավարական հետախուզության կառավարման համակարգում։ Որպես թույլ կողմ ռազմական փորձագետը նշել է հրամանատարական կազմի օպերատիվ-մարտավարական պատրաստվածության ցածր մակարդակը և անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության համեմատաբար ցածր մակարդակը։
Հայաստանն էլ ուժեղ կողմեր ուներ։ Առաջին հերթին, դա բավականին ուժեղ ՀՕՊ համակարգն էր, որը գործնականում արգելափակել էր Ադրբեջանի կողմից օդաչուավոր ավիացիայի օգտագործումը։ Չնայած մարտական ավիացիայի Ադրբեջանի հնգապատիկ գերազանցությանը, այն որևէ էական դեր չի խաղացել։
«Կարելի է ասել, որ Հայաստանը, դատելով մարտական գործողությունների բնույթից, Ադրբեջանին գերազանցում էր հրամանատարական կազմի օպերատիվ պատրաստվածությամբ և անձնակազմի բարոյական, մարտական որակներով»,-ասել է փորձագետը։
Եթե դիտարկենք ադրբեջանական բանակի հարձակման տեմպերը, ապա, հաշվի առնելով գրեթե տասնապատիկ գերազանցությունը գլխավոր հարվածի ուղղությամբ, Բաքվի հաջողությունները բավականին համեստ են թվում։
«Ադրբեջանական բանակը լեռնազանգվածում օրական մեկ կիլոմետրից ավելի առաջ չէր շարժվում, և մեկ ամսվա ընթացքում ընդամենը 30-40 կմ հաղթահարեց։ Նաև պետք է հաշվի առնել, որ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով առաջին երկու գլխավոր հարվածները հայկական ուժերի օպերատիվ գոտու ճեղքման չհանգեցրին։ Ուստի չի կարելի խոսել այն մասին, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել, իսկ Հայաստանը պարտվել է։ Պատերազմի ելքը խոսում է այն մասին, որ առնվազն մարտական ոչ-ոքի է գրանցվել»,-ավելացրել է Սիվկովը։
Փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանին ռազմական ճանապարհով հաջողվել է վերցնել վիճելի 7 շրջաններից միայն 5-ը: Բայց դրանք առանց այդ էլ ըստ համապատասխան պայմանավորվածությունների պետք է փոխանցվեին Բաքվին։ Լեռնային Ղարաբաղը մնացել է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Դրա համար էլ Հայաստանը «գլխին տալու» որևէ պատճառ չունի։
Նրա կարծիքով՝ ասել, թե Հայաստանը պարտություն է կրել, նշանակում է վիրավորել այն հերոսների հիշատակը, ովքեր զոհվել են այդ պատերազմում՝ մարտնչելով հայրենի հողի համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 14:50
«Предлагаю посмотреть этот репортаж и вспомнить, какой состоявшейся и крепкой государственностью мы обладали всего лишь 10 лет назад.
-
2025-04-23 14:15
«Можно долго говорить о целесообразности продолжения процесса международного признания Геноцида армян. Можно привести множество аргументов, научных, исторических и политических доказательств. Все это можно и нужно делать», - пишет экс-депутат НС РА, соучредитель гражданской инициативы «Мост» Арман Абовян.
-
2025-04-23 14:12
В преддверии 110-ой годовщины Геноцида армян 23 апреля в 19:15 с Площади Республики стартует традиционное факельное шествие. Приняв в нем участие, вы, по сути, получите возможность сказать, что не согласны с политикой отрицания Геноцида, проводимой сейчас действующими властями Армении.
-
2025-04-23 14:10
В целях обеспечения безопасности участников факельного шествия, посвященного 110-й годовщине Геноцида армян, 23 апреля, начиная с 18:30, будет ограничен въезд транспортных средств на площадь Республики в Ереване во всех направлениях. Об этом сообщает полиция МВД.