ԿՈՄՊՐՈՄԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։ Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։
Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։
- Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո
- Շուշին կորցնելու հետո
- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու հետո
էլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզում։ Ով ում որտեղ ի՞նչ արեց, ում հետ քնեց կամ արթնացա՞վ։
Ուրեմն դա ավելի՞ ազդեցիկ է, քան այն, որ ադրբեջանցիք մտել են Սյունիք ու Սևանա լճի վերևում՝ ՀՀ պետական սահմանից ներս, հենց այս պահին նստած են։
Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրավոր տալուց ավելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կա։
Իսկ Բաքվում այս պահին դատվող մեր տղերքի կադրերից ավելի սարսռեցնող կոմպրոմատ կա՞։
Հոկտեմբերի 19-ից պատերազմը չդադարեցնելու և դրանից հետո ամեն օր 100 նոր զոհ տալու փաստը կոմպրոմատ չէ՞։
Հինգ օր է՝ քննարկում ենք, թե ինչ կտարածվի՝ սրա կամ նրա քնե՞լը, թե՞ մի այլ «ցնցող» բան։ Ու չենք հասկանում, որ արդեն 8 ամիս է՝ Ալիևն է «քնում» բոլորիս հետ՝ «երբ ուզի, որքան ուզի» խաղի կանոնով։
Եթե այսքանից հետո Նիկոլին մերժելը պետք է լինի ինչ-որ մասնավոր կոմպրոմատի հաշվին, ապա դա հետագա վերելքի քիչ հույս է տալիս։
Մեր աչքի առաջ Նիկոլը հենց այս պահին պլանավորում է ներքին բախումներ, անթաքույց իրականացնում է դրանց քարոզն ու նախապատրաստական աշխատանքները, սա պարզ տեսնում են իրավապահները, ուժայինները, նրա թիմակիցները, Անվտանգության Խորհրդի անդամները, միջազգային հանրությունը, ու այսքանով հանդերձ՝ չենք կարողանում նրա ձեռքը բռնել։ Էլի սպասում ենք դրա իրականացմանը, որ փաստը տեսնենք ու նոր ասենք՝ բայց ո՞նց այսպիսի բան եղավ։ Սա ուրեմն կոմպրոմատ չէ՞, սա ընդվզման պատճառ չէ՞, սա ուրեմն ուղղակի նրան չընտրելու փաստարկ չէ՞։
Մի ողջ ազգի ու պետության ջարդուփշուր եղած երազանքները, անվտանգությունն ու արժանապատվությունը փոխանակում ենք ինչ-որ անճաշակ սերիալային «կոմպրոմատի» հե՞տ։ Պիտի դադարենք թույլ տալ, որ Նիկոլը մեզ ազգովի վերածի մի մեծ, էժան կոմպրոմատի։ Քաղաքացին, ընտրողը պիտի վերջապես սկսի տեսնել մեր կյանքում տիրող այն հսկա, իրական ու դաժան կոմպրոմատը, որի պարագայում որևէ իշխանություն ոչ թե չէր վերընտրվի, այլև մտքով անգամ չէր անցկացնի կրկին առաջադրվել։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:42
Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից
-
2025-07-31 10:00
Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.
-
2025-07-31 08:54
Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.