Արկադի Ղուկասյան․ Բոլորը զգացողություն ունեին, որ պատերազմն անխուսափելի է
Բոլորը զգացողություն ունեին, որ Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, ասել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ Երևանում կայացած «Լազարյան ակումբի» նիստի ընթացքում։ Քաղաքական գործչի խոսքով՝ այդ զգացողությունը սնվում էր մի քանի գործոններից։
«Ակնհայտ էր, որ բանակցային գործընթացը սառեցված է․ հայկական կողմը խուսափում է բանակցություններից, ըստ ամենայնի՝ առանձնապես չպատճառաբանելով դա։ Եվ, ինչպես հայտնի է, եթե դիվանագիտությունը լռում է, խոսում են թնդանոթները»,-նշել է Ղուկասյանը։
Միաժամանակ Արցախի նախկին ղեկավարը չի մեկնաբանել այն հարցը, թե ինչպես և ինչու Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություններն ու հետախուզությունը չեն կարողացել «տեսնել» հսկայական քանակությամբ զորքերի կենտրոնացումը շփման գծի ողջ երկայնքով: Ղուկասյանի խոսքով՝ ինքը պետությունը չի ներկայացնում և իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Նա հույս ունի, որ կգա ժամանակը, երբ բոլորը կստանան հանրությանը հուզող այդ բոլոր հարցերի պատասխանները։
Ղուկասյանը նաև հավելել է, որ պաշտոնաթող մարտական գեներալները հնարավորություն չեն ունեցել մասնակցել մարտական գործողությունների պլանավորմանը, խորհուրդներ տալ, նրանց արգելել են մտնել տխրահռչակ «բունկերը», տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.