Էջմիածնի բնակիչները Քոչարյանին դիմավորեցին երկինք բաց թողնված աղավնիներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չգիտեն, թե որտեղ է այն գտնվում: Այս մասին Էջմիածնի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Եթե ամեն ինչ լավ է, եթե կառավարությունը ժամացույցի նման աշխատում է, ինչո՞ւ մարդիկ պետք է իմանան, թե որտեղ է այն գտնվում»,- ասաց նախկին նախագահը: Սակայն, շարունակեց նա, երեք տարի կառավարության շենքի առջև բառացիորեն ամեն օր հանրահավաքներ են անցկացվում: Դա նշանակում է, որ կան շատ չլուծված խնդիրներ:
Երկրորդ նախագահը հայտարարեց, որ կառավարության անօգնականությունը պատերազմի և կորուստների հանգեցրեց: Քոչարյանը շեշտեց, որ շատ անելիք կա պատասխանատվությունը վիթխարի է. «Երբեմն, երբ ես ինքս ինձ հետ մենակ եմ մնում, նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս. ինչի՞ս է դա պետք: Բայց այլ ելք չկա. պետք է առաջ գնալ»:
Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունենում փողոցում, բայց մարդիկ, չնայած արևին, սպասում էին ու վանկարկում «Քոչարյան»: Երկրորդ նախագահի ժամանումը դիմավորեցին երկինք բաց թողնված աղավնիները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.