Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետականին
Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), իր սատարումն է հայտնում Հանրապետականին։
«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հաջողություն է մաղթում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը գալիք խորհրդարանական ընտրություններում
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) իր աջակցությունն է հայտնում մեր անդամ կուսակցությանը` Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Շարունակվող համաճարակի այս դժվարին ժամանակներում, որը սրվում է երկրում հետպատերազմյան լարված քաղաքական իրավիճակով, կարևոր է երաշխավորել քաղաքական կայունությունը, ամրապնդել օրենքի գերակայությունը և ապահովել դատական համակարգի անկախությունը:
Վստահ ենք, որ երկրի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ ՀՀԿ-ն, ունի այս բոլոր նպատակները իրականացնելու փորձ, անվտանգությունը վերականգնելու և հայ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու կամք և կարողություն:
Ավելին, մենք հավատում ենք, որ ՀՀԿ-ն մեծապես կնպաստի միջազգային համագործակցության և երկխոսության խթանմանը, որոնք կարևոր են տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:
CDI-ը հաջողություն է մաղթում ՀՀԿ-ին և ակնկալում, որ ընտրական գործընթացը կանցկացվի ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան` որպես իսկապես ժողովրդավարական հասարակություն զարգացնելու միակ միջոց:
CDI-ը ուշադիր հետևելու է երկրում ընտրական գործընթացներին:
Բրյուսել, 2021 թ. հունիսի 14»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.
-
2025-07-18 05:31
В нижнюю палату (Dáil Éireann) двухпалатного парламента Ирландии внесена межпартийная резолюция о признании Геноцида армян, сообщает Европейская армянская федерация за справедливость и демократию (EAFJD).