Արման Աբովյան․ ԲՀԿ շտաբի վրա հարձակվել են Փաշինյանի կողմնակիցները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ արձագանքել: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի գործընթացների: Այս մասին «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով շտաբ վրա կատարված հարձակմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթի ժամանակ մի խումբ անձինք սկսել են տարբեր առարկաներ նետել ԲՀԿ նախընտրական շտաբի վրա, ապա ներխուժել ներս՝ չնայած ոստիկանների ներկայությանը։
Ա. Աբովյանի գնահատմամբ՝ փորձ է արվում լարել քաղաքական իրավիճակը, իսկ եթե սադրիչները չպատժվեն, ապա կարող ենք համարել, որ ընդդիմություն վրա ուժային ճնշում է իրականացվում:
«Ես ոչ ոքի խորհուրդ չէի տա լարել երկրում քաղաքական իրավիճակը: Իշխանությունների կողմնակիցները հարձակվել են «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական շտաբի վրա: Մենք բոլոր իրավապահ մարմիններին հորդորում ենք անհապաղ արձագանքել: Հակառակ դեպքում, այս ամենը կարող է հանգեցնել անկանխատեսելի գործընթացների: Սադրիչները պետք է ձերբակալվեն», - եզրափակել է խմբակցության քարտուղարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.