ՄԻՊ․ Մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը
Նախընտրական քարոզարշավի ընթացքում առանցքային դեր ունեն յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակի 1-ին տեղը զբաղեցնող գործիչները:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք համարվում և ընկալվում են Վարչապետի թեկնածուներ, այսինքն` անձինք, ովքեր հավակնում են դառնալ ՀՀ-ում գործադիր իշխանության ղեկավար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են հատկապես Վարչապետի թեկնածուների պահվածքն ու հռետորաբանությունը՝ հաշվի առնելով, որ քարոզարշավն ընթանում է լարված մթնոլորտում և բարձր է անհանդուրժողականությունը: Ուստի, սույն հայտարարությունը վերաբերում է հենց նրանց:
Օբյեկտիվորեն առանձնահատուկ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դերը, քանի որ քաղաքականից ու Վարչապետի թեկնածու լինելուց բացի, նա շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի գործող կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց:
Այդ պատճառով նա պատասխանատվություն է կրում երկրում լարվածության ու բռնության բացառման, համերաշխության ապահովման համար: Այս փաստի ուժով էլ գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում:
Այս առումով, խիստ մտահոգիչ է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից արդեն մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ այս ցուցադրումներն ու համեմատություններն առաջացնում են վտանգավոր քննարկումներ․ մուրճի ցուցադրումից հետո տարբեր, այդ թվում՝ ընդդիմության աջակից քաղաքացիներ սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են մուրճի նկարներ՝ համեմատելով Վարչապետի պաշտոնակատարի հրապարակած մուրճի հետ՝ անգամ նշելով, թե իրենց հրապարակածն է իսկական մուրճն իրական կիրառությունից հետո կամ ինչպես է իրական կիրառություն ստանալու այդ մուրճը:
Պետք է դադարեցնել անորոշ անձանց շրջանակի ուղղված «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չփորձել թպրտալու» մարդու իրավունքների տեսանկյունից խիստ վտանգավոր արտահայտությունների օգտագործումը: Այս անթույլատրելի հռետորաբանությունն ասոցացվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ: Ակնհայտ է, որ Վարչապետի պաշտոնակատարն առաջնահերթ նկատի ունի իրավապահ մարմինների կողմից նման արարքներ կատարելը, բայց իրավապահ մարմիններն առաջնորդվում են բոլորովին այլ կանոններով և «ասֆալտին պառկեցնելու», «պատերին տալու», «չթփրտացնելու» կատեգորիաներով ղեկավարվելու որևէ իրավունք չունեն:
ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.