Последние новости

Փաշինյանը հույսը դրել է իր հետ բերած մարդկանց վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անցկացրած քարոզարշավին Սիսիանում մոտ 400 ավտոմեքենա կար, այդ թվում՝ ավտոբուսներ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի խոսնակ Անի Սիմոնյանը։

 

Նշենք, որ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։

Ըստ խոսնակի՝ Փաշինյանն իր քաղաքում կիրառել է նաև վարչական ռեսուրս։

Նա ասաց, որ Փաշինյանին չի հանդիպել, քարոզարշավի վերաբերյալ մանրամասներին չի տիրապետում։

«Ինքն իր քարոզարշավն է արել, գնում է։ Հույսն էլ դնում է իր հետ բերած մարդկանց վրա»,- ասաց նա։

Խոսնակի խոսքով՝ Փաշինյանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում Սյունիքի մարզի նկատմամբ. «Ինչո՞ւ է այդ երթն անցկացնում հենց Սյունիքում։ Նա մարզն առանձնացրեց մյուս մարզերից»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ