Սյունիքում կրկես է` գլխավոր ծաղրածուի մասնակցությամբ, իսկ հանդիսատեսին բերել են իրենց հետ
Սյունիքում ոչ մի պարկեշտ, ազնիվ, հայրենասեր քաղաքացի չի գնա այդ կլոունադային։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։
«Մեր դիրքորոշումը արհամարհանքն է, դավաճանն արժանի է արհամարհանքի։ Զտարյուն սյունեցին, քաջարանցին իր նահատակների աճյունները պղծողի ձեռքը չի բռնի։ Նրանց կողմից սա քարոզարշավ չէ, պարզապես շրջիկ, թափառական մի թատերախումբ ասպատակել է Սյունիք` իր հետ բերելով վարձկան ծափահարողներ, սատարողներ։ Միայն թե այդ անամոթները մեծաքանակ շքեղ մեքենաների ու ահռելի ոստիկանական ուժերի շարասյունով են ասպատակել Սյունիք։ Թող էդ շարասյունով պատերազմին մասնակցեր»,- նշեց Մանվել Փարամազյանը։
Քաջարանի քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլով փորձում է Սյունիքում բախումներ հրահրել.
«Իշխանական թափառախումբն այդկերպ նախ փորձում է հզոր թիմի իմիտացիա ստեղծել, իբր վախ ներշնչել, նաև բախումներ հրահրել։ Նրանք հասկանում են, որ իրենց վերջը մոտ է ու վերջին հույսը դրել են քաղաքացիական պատերազմ հրահրելու վրա։ Բայց դա նրանց չի հաջողվի, թույլ չենք տա հային հանի հայի դեմ, դա նրա քաղաքական տապանաքարը կդառնա։ Իսկ զոմբիներն ու դավաճանները պատասխան են տալու։ Արդեն մոլորյալ լինելը արդարացում չի լինելու ոչ մեկի համար»։
Փարամազյանը նշեց, որ Քաջարանում կան Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիներ, բայց քիչ թվով. «Գյուղ չկա, որ շուն չլինի։ Քաջարանն էլ բացառություն չէ։ Նրանք մի քանի հետևորդ ունեն Քաջարանում որոնց մարդկային, քաղաքացիական դիմագիծը մերժելի է մեր ժողովրդի կողմից։ Իսկ էն զորացրված մորքուրները, որ մնացել են Կիսաբաց լուսամուտների ու բթացնող սերիալների տակ, թող գնան Նիկոլի այլասերություն տարածող խայտառակ գիրքը կարդան։ Դրանից հետո հազիվ թե սրբացնեն էդ պիղծ մարդուն։ Մի խոսքով` Սյունիքում կրկեսային միջոցառում է` գլխավոր ծաղրածուի մասնակցությամբ, իսկ հանդիսատեսին բերել են իրենց հետ։ Ուրախ դիտում եմ մաղթում ներկաներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.