ԼՂ-ին հումանիտար աջակցությունը ԵՄ կողմից պետք է լրացվի խաղաղ կարգավորման քայլերով
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև 6 շաբաթ տևած վերջին բախումը հանգեցրեց բազմաթիվ մարդկանց մահվան, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, հանրային ենթակառուցվածքները լրջորեն վնասվեցին, ինչը նշանակում է, որ հումանիտար կարիքները հսկայական են»,- Եվրոպական խորհրդարանի Զարգացման հանձնաժողովում Եվրոպական հանձնաժողովի հետ՝ «ԵՄ-ի հումանիտար արձագանքը Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին» թեմայով քննարկմանը հայտարարեց լեհ պատգամավոր Յանինա Օխոյսկայան։
Օխոյսկայան խոսեց Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին։
Պատգամավոր Պիերֆրանչեսկո Մաջորինոն հայտարարեց, որ այս հակամարտությունն ավարտված չէ ու առկա է միայն հրադադար, ու ԵՄ-ն ևս պետք է ազդեցություն ունենա իրավիճակի կայունացման հարցում։
Պատգամավոր Աննա Միշել Ասիմակրուոլուն ողջունեց ԵՄ կողմից մոտ 17 մլն եվրոյի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, սակայն, ասաց, որ պետք է ընդունել, որ կան բարդ հարցեր՝ քաղաքական իրավիճակը։
«Հումանիտար աջակցությունը ԵՄ կողմից պետք է լրացվի քայլերով՝ դեպի ավելի համապարփակ խաղաղ կարգավորում»,-ասաց պատգամավորը։
Աննա Միշել Ասիմակրուոլուի խոսքերով, հրադադարի կնքումից հետո Հայաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորություններն ու համաձայնել մի քանի քաղաքականորեն ցավոք զիջումների, ինչը չի արվել Ադրբեջանի կողմից, որը շարունակում է ռազմագերիներ վերցնել, բացել է ռազմավարի այգի։
«Ինչպես Թուրքիայի ռազմական ու քաղաքական աջակցությունը քաջալերեց Ադրբեջանին ռազմական հարձակում կատարել, այժմ Թուրքիան քաջալերում է հետպատերազմական միջավայրի ստեղծումը, որը հստակ թշնամական է»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ Էրդողանը Բրյուսելից հետո այցելելու է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի հաղթական տոնակատարություններին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.