ԱԱԾ պահեստազորի սպաների միություն․ Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանը վախենում է
Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել և ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ գործակալական կապն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի իսկությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Մի կողմ թողնենք Ա Միրզոյանի պնդումները, որ նա 2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին սկսել է համագործակցել ԱԱԾ հետ 2015 թվականին սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող պատմական հարցերով, հուշենք, որ նրա նկարագրած «բարոյական օգնության» համար ազգային անվտանգության ծառայությունը սովորաբար չի հավաքագրում գիտաշխատողներին, խորհրդատվական ծառայություններ կարող է ստանալ նաև լեգալ տեսքով և դրա համար ծածկանուն ընտրելը պարտադիր պայման չէ։
Զավեշտալին այն է, որ նշված հայտարարությամբ Ա. Միրզոյանն անհարմար վիճակի մեջ է դրել մեր գործընկերներին, որոնք դեռևս 16.01.2021թ. պաշտոնական կայքում տարածած հայտարարությամբ կտրականապես ժխտել են ծառայության և նրա համագործակցության փաստը, իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթերն ու տեղեկատվությունը որակել որպես իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ:
Փաստացի, Արարատ Միրզոյանն անհասկանալի դրդապատճառներով կամովին մերժել է ծառայության կողմից մեկնած օգնության ձեռքը, ինչը վկայում է երկրում տիրող բացարձակ բարդակի մասին։
Այս պատմության մեջ հուսադրողն այն է, որ Ա. Միրզոյանը խոստովանել է Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստը, իսկ մենք միշտ սատարում ենք այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ինքնակամ, հայրենասիրական մղումներով աջակցում են ծառայության խնդիրները լուծելուն։
Արձանագրենք, որ հույժ գաղտնի գրիֆով գաղտնագրված փաստաթղթերի հրապարակումն անթույլատրելի է, և հուսանք, որ անաչառ քննությունը բացահայտելու է արտահոսքի աղբյուրն ու դրա դրդապատճառները։ Ֆիքսենք նաև, որ դա աղերս չունի ազգային անվտանգության մարմինների գործելաոճի հետ, և շանտաժի բուրմունքով համեմված այս պատմությունն ավելի շատ նմանվում է վատ լրագրողի ձեռագրի։
Հարկավ հիշյալ անսպասելի հայտարարությունը մի շարք առումներով այդ պատմության շուրջ մշուշը ցրելու փոխարեն նոր վարկածներ առաջ քաշելու հիմք է տալիս, և յուրաքանչյուրն էլ ունի իր գոյության իրավունքը, բայցևայնպես՝
-ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի հրապարակումներից և ԱԱԾ հերքումից ամիսներ անց, այն էլ նախընտրական այս թեժ փուլում, ընտրություններին ընդառաջ նման խոստովանությունը,
-ումի՞ց և ինչի՞ց է զգուշանում Ա․ Միրզոյանը, պայմանավորվա՞ծ է դա արդյոք կոմպրոմատի նոր չափաբաժնի հրապարակման սպառնալիքով և, եթե այո, ապա ու՞մ կողմից։
Ակնհայտ է, որ Ա. Միրզոյանը վախենում է և, ըստ մեզ, ներկա պահին երկրում կարող է զգուշանալ միայն մեկ մարդուց, ով հասանելություն է ստացել տարաբնույթ, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, որոնք էլ, գիժ ձևանալով, ըստ պատեհության, հրապարակում է աջ ու ձախ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.