Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱՆՆԱ ԱՐՑԱԽՈՒՄ ՔՈՉԱՐԻ ՊԱՐԵԼՈՎ՝ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Թուրքիայի նախագահն ուղևորվեց Արցախ՝ Շուշի, որտեղ Նիկոլի եղբոր հետ «պատմական» փաստաթուղթ են վավերացնելու, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում քոչարի պարելով ու ստամոքսները լցնելով, թշնամուն հանձնեցին մեր հայրենիքը: Այս պահին տոնում ու ստամոքսներն են լցնում Սյունիքում, ինչի արդյունքում Արցախի ճակատագրին կարժանացնեն Սյունիքը: Արայիկ Հարությունյանը ժամանակ չունի ո՛չ տոնելու, ո՛չ հայրենիքի փրկությամբ զբաղվելու, քանզի փող է աշխատում: Ու այս երեքի ամենամտերիմ երկու գործընկերները Շուշիում այսօր տոնում են Ադրբեջանի ազգային փրկության տոնը», - նշել է պատգամավորը:
Նա նշել է, որ Հայաստանի, Արցախի, Թուրքիայի, Ադրբեջանի իշխանություններն այսօր տոնում են, իսկ հայ ազգն ապրում է հերթական ստորացումը, ցավը, դժբախտությունը: Հակոբյանի խոսքով, միայն լույսի մի շող է երևում.
«Մի քանի օրից կորոշվի, դարերից եկող, սակայն կորսվելու ճանապարհին կանգնած, ազգիս ճակատագիրը: Հայաստանում բնակվող իմ հայրենակիցնե՛ր, ականջալուր եղե՛ք, ձեզնից է կախված մեր, մեր երեխաների ու սերունդների ապրել չապրելու, լինել չլինելու հարցը: Կորցրել ենք լավագույններին, կորցրել ենք Արցախը, կորցնում ենք Հայաստանը: Չկա Արցախ առանց Հայաստան, չի կարող Հայաստան լինել առանց Արցախ: Մենք մի սիրտ ենք ու մի մարմին: Առավել քան երբևէ մեկմեկու կարիքն ունենք, իսկ այն այսօր մեկ կերպարի մեջ է՝ Ռոբերտ Քոչարյան և «Հայաստան» դաշինք: Հայաստանում բնակվող հայե՛ր, իմ թանկագին հայրենակիցնե՛ր, պահն օրհասական է, համախմբվենք, որ կարողանանք արժանապատիվ ապրել», - գրել է պաշտոնյան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.