Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ Է ՆԻԿՈԼԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻՑ
Նիկոլի տրամաբանության մեջ ծայրաստիճան կարևոր հակասություն կա. պատերազմի ժամանակ նա պնդում էր, որ մենք հաղթում ենք, և հենց դա էր պատճառը, որ նա շարունակում էր ռազմական գործողությունները: Պատերազմից հետո նա սկսեց պարտության մեղքը բարդել ում վրա պատահի՝ վախեցած մոբերի, ոչ բավականաչափ հավատարիմ գեներալների, մարտադաշտից փախչող սպաների, անգամ դժգույն ու դժբախտ Շուշիի վրա: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Այսօր մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ՝ ինչո՞ւ Նիկոլը ավելի շուտ չդադարեցրեց ռազմական գործողությունները:
Կցված փաստաթուղթը զեկույց է բարձրաստիճան ԳՖՀ դիվանագետի հետ հանդիպման մասին: Դրանում գերմանացի դիվանագետը պատմում է Ռուսաստանի նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակությունը: ՌԴ նախագահն այնքան զարմացած է եղել հոկտեմբերի 10-ին զինադադար հաստատելուց Նիկոլի մերժումից, որ անհրաժեշտ է համարել պատմել այդ մասին:
Այդ մերժումից հետո պատերազմը շարունակվեց ևս 29 օր: ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը նմանատիպ փաստաթղթեր են ստացել եվրոպական մի քանի այլ մայրաքաղաքներից: Թե՛ դրանց առկայությունը, թե՛ բովանդակությունը բացարձակ գաղտնի են:
Ուրեմն ինչու՞ է Նիկոլը հոկտեմբերի 10-ին հրաժարվել հրադադարից» - նշել է Մինասյանը:
«Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու համար եղել են այլ հնարավորություններ, որից ևս հայկական կողմը չի օգտվել»,- նշվում է Մինասյանի հրապարակած գաղտնի փաստաթղթում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).