Последние новости

Հայաստանի լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար

Հայաստանը ներկայացնող 2 լրագրողներ հավատարմագրվել են Եվրո-2020-ը լուսաբանելու համար: Լրագրող Կարեն Ռաֆայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հայտնելով, որ իր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նույնպես ստացել է նոր հավատարմագիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2 մարզական լրագրողները մերժում են ստացել Եվրո-2020-ի հավատարմագրման համար։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Կարեն Ռաֆայելյանը նոր հավատարմագիր է ստացել։

«Ադրբեջանի կապիկությունները` կապված Եվրո-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ` հարցի կարգավորման համար»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ