Ռոբերտ Քոչարյան․ Հայաստանի իշխանությունների գործողությունները դիվերսիա են կամ հիմարությո՞ւն
Փաշինյանի թիմն արժեզրկել է իշխանություն հասկացությունը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել Հայաստանում։ Մարդկանց են նշանակել պաշտոնների, որոնք երկու բառ ասել չեն կարողանում։ Հարգանքից զրկել են ամբողջ պետական համակարգը։ Իշխանությանը կարելի է վստահել կամ չվստահել, բայց երբ դադարում են հարգել իշխանությանը, դա աղետ է երկրի համար»,- ընդգծեց Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ գործող իշխանությունները փակել են մի քանի կարևոր նախարարություններ՝ գյուղատնտեսության, մշակույթի։ «Հայաստանը միշտ լրջագույն սպառնալիքներ է ունեցել անվտանգության առումով։ Եվ ահա այսպիսի երկրում 3 տարում փոխվել է ԱԱԾ 5 ղեկավար։ Սա դիվերսիա է, թե հիմարություն՝ թող ամեն մեկն ինքը գնահատի։ Գլխավոր շտաբի 4 պետ երկրում, որը մինչև պատերազմը գտնվում էր չհայտարարված պատերազմի մեջ։ Էկոնոմիկայի 3 նախարար երկրում, որը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Կարող եմ շարունակել երկար թվարկել։ Սա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է իշխանական համակարգի կայունությունը։ Համեմատության համար. իմ նախագահության շրջանում գյուղատնտեսության նախարար Լոքյանը աշխատեց 6 տարի։ Բոլորի կողմից հարգված ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ 8 տարի։ Այդպես էր բոլոր ոլորտներում։ Հաճախակի փոփոխությունը նշանակում է, որ մարդը չի հասցնում ոչ ծանոթանալ իրավիճակին, ոչ իրականացնել տված խոստումները»,- նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ այժմ ԱԳՆ առհասարակ գոյություն չունի։ «Եվ մարդիկ մեղավոր չեն, նրանք փորձառու դիվանագետներ են»,- նշեց նա։
«Եվ այս ամենի գլխին մեկն է, ով իրեն չի կարողանում կառավարել, երկի՞րը ոնց ղեկավարի»,- հարց տվեց երկրորդ նախագահը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 11:17
По сообщениям прессы, директор Службы национальной безопасности Армен Абазян был освобождён от занимаемой должности после того, как отказался выполнить требование Никола Пашиняна демонстративно задержать против бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-06-18 11:16
В США заявили о том, что в ближайшие два дня ситуация в конфликте с Ираном может стать критической. При этом не исключается возможность применения военной силы, если не будет дипломатических шагов. Об этом сообщил телеканал ABC.
-
2025-06-18 11:14
Глава группы компаний «Ташир» Самвел Карапетян находится в Следственном комитете Армении. Об этом сообщают источники Armenia Today со ссылкой на собственные источники.
-
2025-06-18 11:13
Верховный лидер Ирана Али Хаменеи анонсировал новую фазу военного конфликта с Израилем. Об этом он сообщил в своем аккаунте в социальной сети X.