Քաջարանի քաղաքապետ․ Երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկները պատասխան են տալու
Սիրելի համաքաղաքացիներ, հունիսի 18-ին` ժամը 19։00-ին, հրավիրում եմ բոլորիդ եզրափակիչ հանրահավաքի։ Հանրահավաքը տեղի կունենա Քաջարանի մշակույթի պալատի առջև։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ օրը մենք կամփոփենք նախընտրական քարոզարշավը, և Քաջարանը, մեկ բռունցք դարձած, ցույց կտա իր դիրքորոշումը։ Սա քաղաքական պայքարի վերջին մարտն է, ցույց պիտի տանք մեր հակառակորդին, որ Քաջանց բերդը ամուր է ու աննվաճ, և հարկ եղած դեպքում կպաշտպանի իր արդարությունն ու ճշմարտությունը` շեշտակի ու հզոր հարված հասցնելով ելուզակներին։
Մենք չենք ահազդում, մենք զգուշացնում ենք երեկվա տուրիստական ակցիայի թափթփուկներին, նենգ գործակալներին, պետության ունեցվածքը ապօրինաբար յուրացրած, տնտեսության մենաշնորհը զավթած, թուրքական պոմիդորը հայկականի անվան տակ Ռուսաստան արտահանող առևտրական գռզո-մռզոներին, հազարավոր զոհերի աճյունների վրա թուրքի հետ քիրվայության կամուրջ կառուցողներին։
Պատասխան են տալու իրենց գլխով։ Ամեն քաջարանցի թող հիշի, որ ինքը Սյունյաց նահապետերի զարմից է։ Այստեղ ապրել ու կռվել է Անդովկ իշխանը։ Այս հողը սուրբ է։ Իսկ մենք զգայուն սիրտ ունենք մեր ազգային արժեքների նկատմամբ և պողպատյա կամք` դրանց սպառնացողների դեմ։
Առաաաաջ, դեպի հաղթանակ։
Լավ է լինելու»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.