Ժնևում մեկնարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը: Ըստ ՏԱՍՍ-ի` հանդիպմանը Պուտինն ու Բայդենը սեղմել են միմյանց ձեռքը:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահները համատեղ լուսանկարվել են Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մեկնարկից առաջ` սոցիալական հեռավորություն պահպանելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուսանկարման արարողությունը տեղի է ունեցել Լա Գրանժ վիլլայում գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունենալու Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումը: Ղեկավարները լուսանկարվել են, այնուհետև հեռացել` նեղ ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա Լա Գրանժ վիլլայում: Այն կանցկացվի նեղ և ընդլայնված ձևաչափով և կտևի մոտ հինգ ժամ:
Նախատեսված է Ռուսաստանի պետության ղեկավարի ամփոփիչ մամուլի ասուլիսը:
Սա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն է` 2018-ի հուլիսին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից ի վեր, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.