Վահե Հակոբյան․ «Շիշ բռնողը» փոխարինվեց «Չագուչ բռնող»-ով
Մեր կյանքում այս վերջին երեք տարվա ընթացքում մեջ մի բան փոխվել է՝ «Շիշ բռնողը» փոխարինվեց «Չագուչ բռնողով», դա փաստ է, այս մասին Աշոցքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Էրդողանը և Ալիևը գալիս են Շուշի, կնքում են հռչակագիր, մեր պետության կողմից ոչ մի արձագանք»,– ասաց նա և նկատեց, որ նույն օրը երկու հազար ոստիկանների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք և սպառնում է այն համայնքի ղեկավարներին, որոնք զենքը ձեռքին պաշտպանել են Սյունիքը։
«Հայաստանի ամենամեծ հիմնարկին սպառնում է, թե խլելու է, բաժանելու է, այսօր էլ «Գազպրոմ Արմենիային» է սպառնացել նույն բանը, ու այդ մարդը մի հատ էլ հայտ է ներկայացրել վերարտադրվելու, հիմա հարց, որ մնան, վերարտադրվեն, որ ի՞նչ անեն»,–ասաց նա։
Վահե Հակոբյանը նշեց, որ ամենակարող ուժը «Հայաստան» դաշինքն է»։ «Մեկ վայրկյան չմտածեցինք, որ ազգային գաղափարախոսությունն է համախմբվում, կամքն ու վճռականությունը և հաղթական ուղին, և այս համադրությունն է փրկելու մեր երկիրն այս չարիքից»,–ասաց նա։
Նա կոչ արեց բնակիչներին խոսել մոլորված քաղաքացիների հետ, որոնք դեռ կան, թեև քիչ են։ «Նրանք էլ են մեր քաղաքացիները, նրանց պետք է բերել դարձի, երեք օրում կհասցնենք, կբերենք, բայց մենք հո չե՞նք հրաժարվելու իրենցից, նրանք մեր հայրենակիցներն են, մոլորվել են, մշուշի տակ են մնացել»,–ասաց նա, տեղեկացնում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.