Զոհրաբյան․ Շուշեցի կնոջ տունը զավթած թուրքը նրան տեսանյութեր է ուղարկում
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել, որը, պատգամավորի խոսքով, շուշեցի Նարինեին ուղարկել է Շուշիում Նարինեի բնակարանը զավթած թուրքը։
Պատգամավորը գրել է, որ Նարինեն երեխաների հետ Շուշին լքել է նոյեմբերի 1-ին, բայց ոչինչ չի վերցրել՝ ո՛չ իր, ո՛չ երեխաների իրերից։
«Նարինեն չի պատկերացրել, որ Նիկոլը Շուշին հանձնելու է։ Ասում է՝ գոնե երեխաներիս նկարները վերցնեի։
Այս նկարները եղել են Նարինեի IPad-ում։ Թուրքն ամեն օր Նարինեի messenger-ին էր ուղարկում Շուշիում Նարինեի տնից տեսանյութեր ու մի անգամ էլ հարցրել էր՝ «ես ձեզ ցա՞վ եմ պատճառում»։
Հունիսի 20-ին, երբ գնաք ընտրատեղամաս և ընտրեք Նիկոլին, հանկարծ չմոռանաք, որ մի օր էլ թուրքը Վարդենիսի կամ Կապանի ձեր բնակարանից ձեզ ամեն օր ահա այսպիսի տեսանյութ կարող է ուղարկել», - գրել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.