Последние новости

Իրանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին և G7-ին կոչ է արել հետևել միջազգային իրավունքին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ՆԱՏՕ-ին և G7-ին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի նորմերը և դասախոսություն չկարդալ մյուսներին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Խաթիբզադեն իր թվիթերում գրել է, որ ՆԱՏՕ-ն և «Մեծ յոթնյակի» երկրներն ավելի լավ է կատարեն իրենց միջազգային պարտավորությունները և հետևեն միջազգային օրենքներին, քան դասախոսություն կարդան մյուսների գլխին:

Անգլիայի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7-ի մյուս ղեկավարներն աջակցություն էին հայտնել Վիեննայի գործընթացին: Միաժամանակ նրանք Իրանին կոչ էին արել «դադարեցնել բալիստիկ հրթիռների հետ կապված բոլոր գործողությունները»:

Ավելի վաղ Խաթիբզադեն քննադատել էր G7-ը և կոչ էր արել չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ