Գագիկ Ծառուկյան․ Առաջնայինը սահմանների անվտանգության ապահովումն է
Մեր և մեր ժողովրդի համար առաջնայինը մեր երկրի սահմանների անվտանգության ապահովումն է: Այս մասին հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում է ընտրացուցակը:
Կուսակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի ժողովրդին անհրաժեշտ է անվտանգություն, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունն ու անհանգստությունը, որ առաջացել են կապված վերջին պատերազմում կրած պարտության հետ: «Միանշանակ, դա կարելի է ապահովել միայն Ռուսաստանի հետ, որը Հայաստանի դարավոր դաշնակիցն է: Մենք պետք է նրա հետ նոր համաձայնագիր ստորագրենք»,- ասաց Ծառուկյանը: Նա հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց վերջերս Շուշիում կայացած Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման վրա, որտեղ կողմերի միջև ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին համատեղ հռչակագիր:
Այս կապակցությամբ Ծառուկյանն առաջարկեց արագացնել Երևանի և Մոսկվայի միջև ռազմաքաղաքական փոխադարձ համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման գործընթացը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.