Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Faecbook-ի իր էջում հրապարակել է այն տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։
Տեսանյութում Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, քիչ–քիչ փոխանակելու ենք ականների քարտեզների հետ։
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք, միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են, գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ», - գրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: Նշվում է, որ այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.