ԱԷՄԳ. Իրանի միջուկային համաձայնագիրը թարմացնելու համար անհրաժեշտ է սպասել ԻԻՀ նոր կառավարության ձևավորմանը
Իրանի միջուկային համաձայնագիրը թարմացնելու համար անհրաժեշտ է սպասել ԻԻՀ նոր կառավարության ձևավորմանը, ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին` հավելելով, որ համաձայնագրի համար անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը:
«Բոլորը գիտեն, որ այս փուլում անհրաժեշտ է սպասել Իրանի նոր կառավարությանը»,- իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ռաֆայել Գրոսին՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում են գործարքի շուրջ բանակցությունները:
Սպասվում է, որ Իրանի նոր նախագահը կաբինետը կձևավորի մինչ օգոստոսի կեսերը: Ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին: Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին:
Իրանական համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլն անցկացվել է անցած շաբաթ օրը՝ Վիեննայում:
ԱԷՄԳ-ը ուղղակիորեն ներգրավված չէ բանակցություններում:
«Քննարկումները, որոնք շարունակվում են մի քանի շաբաթ, վերաբերում են շատ բարդ և նուրբ տեխնիկական հարցերի, բայց անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքը»,- ասել է Գրոսին:
Պատասխանելով Գրոսիի մեկնաբանությունների մասին հարցին՝ Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլն ասել է, որ բանակցություններն այժմ ընթանում են ամենաբարդ թեմաների շուրջ, և որ էական տարաձայնությունները պահպանվում են: «Դա ենթադրում է համարձակ որոշումներ, որոնք պետք է արագ կայացվեն, քանի որ մենք բոլորս կիսում ենք այն կարծիքը, որ ժամանակը բոլորի դեմ է»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.