Սատանովսկի․ Էրդողանը կայսրություն է կառուցում
Թուրքիան` Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նոր կայսրություն է կառուցում, և Շուշիի հռչակագիրը հերթական քայլն է այդ ճանապարհին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելեց սկզբում Վարանդա (Ֆիզուլի), այնուհետև Շուշի, որտեղ կայացավ երկկողմ համաձայնագրի ստորագրումը (համագործակցության մասին հռչակագիր)։
Սատանովսկու կարծիքով` փաստաթղթում ամեն ինչ գրված է ուղիղ ձևով, ներառյալ պաշտպանական հարցերը։
«Ադրբեջանն ու Թուրքիան ներկա պահին դաշնակիցներ են։ Իհարկե ստորագրումը Շուշիում խորհրդանշական լուրջ ազդակ է։ Էրդողանը բավական լուրջ ծրագրեր ունի հետխորհրդային տարածքի, հատկապես թյուրքական աշխարհի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի թյուրքաբնակ շրջանների նկատմամբ։ Նա երբեք դա չի թաքցրել և չի թաքցնում։ Ահա այդ ծրագրերն էլ իրականացնում է», – ասաց Սատանովսկին։
Էրդողանը թուրքական նոր կայսրություն ստեղծելու երկու գործիք ունի։ Առաջինը` պանթյուրքիզմն է, երկրորդը` քաղաքական իսլամը, որը նա օգտագործում է թյուրքական աշխարհից դուրս տարածաշրջաններում։ Դրանցում պանթյուրքիզմը տարածված չէ։
Հետխորհրդային տարածքում այս գործիքին զգուշությամբ են վերաբերվում։ Դա նկատելի էր մասնավորապես Թուրքմենստանի ղեկավարության դիրքորոշման մեջ։
«Էրդողանը նոր կայսրություն է կառուցում, մենք տեսնում ենք դա նաև Շուշիի հռչակագրով», – նշեց Սատանովսկին։
Ադրբեջանն այդ ձևաչափում հանդես է գալիս որպես նավթի ու գազի աղբյուր, որպես բավական կարևոր և տարողունակ շուկա։ Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա դա պայմանական հասկացություն է։ Եթե դրա վրա տնտեսական ներուժի, ռազմական հնարավորությունների տեսանկյունից ազդեցություն կա, ապա այստեղ խնդիր չի առաջանում։
Արդյո՞ք թուրքական ծրագրերը համապատասխանում են ադրբեջանականին` Սատանովսկին չգիտի։ Մինչ օրս նա այդ առիթով ոչինչ չի լսել Ադրբեջանի ղեկավարությունից։
«Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին առնվազն հաղթանակ է ապահովել արցախյան պատերազմում», – ասաց Սատանովսկին` նշելով, որ «Բաքուն գրավելու» մասին Ստեփանակերտից հայտարարություն անողներն անկարող եղան։
Առաջացած հարցերը պետք է ուղղել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ միայն։ Արցախը կռվում էր ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Թուրքիայի` գեներալիտետի, անօդաչուների, սիրիացի վարձկանների։ Եթե չլինեին ռուսական զորքերը, հայկական Արցախից նույնիսկ հետքը չէր մնա։
Իմաստ չունի այսօր կանխատեսել, թե ինչ կլինի 4.5 տարի հետո, երբ Արցախում ռուս խաղաղապահների 5-ամյա մանդատն ավարտին կմոտենա։ Հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ մեկ տարի անց։
«Հայկական կողմը հստակ ժամանակահատված ունի մինչ այն պահը, երբ ինչ-որ բան կարող է պատահել», – նշեց Սատանովսկին։
Ըստ նրա, շատ բան կախված է նրանից, թե այդ ընթացքում ինչ կհասցնի անել Հայաստանը, ուժեղանալու, վերակառուցվելու, ներկայիս իրավիճակից դուրս գալու համար։
Սատանովսկին կարծում է, որ կարելի է շարունակել ուրախանալ «ԱՄՆ դեսպանատան չափերով և ժողովրդավարություն խաղալ»` զբաղվելով փողոցային պոպուլիզմով, ինչպես արվել է վերջին տարիներին։ Սակայն դրա արդյունքում հակառակորդի զորքերը կարող են հայտնվել Երևանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.