Բայդեն․ Դուք երբեք դրական հարցեր չեք տալիս
Նախագահ Ջո Բայդենը կտրուկ է արձագանքել CNN-ի լրագրողի հարցին, որը նրան ճնշել է հարցնելով, թե վստահ է արդյոք ինքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կփոխի իր պահվածքը» երկու առաջնորդների բարձր մակարդակով հանդիպումից հետո, տեղեկացնում է News.am-ը:
«Ինչո՞ւ եք այդքան համոզված, որ նա կփոխի իր պահվածքը, պարոն նախագահ»,- հարցրել է CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը, երբ Բայդենը հեռանալիս է եղել Ժնևում Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսից:
«Ես համոզված չեմ,- ի պատասխան՝ բղավել է Բայդենը,- Սատանան տանի, ինչո՞ւ եք անընդհատ դա անում»: Բայդենը վերադարձել է մամուլի ներկայացուցիչների մոտ, մատը բարձրացրել օդում և հարցրել Քոլինզին. «Ե՞րբ ասացի, որ վստահ եմ: Ես ասացի, որ նրանց պահվածքը կփոխվի, եթե մնացած աշխարհը արձագանքի»: Բայդենը հավելել է, որ ինքը «ոչ մի բանում համոզված չէ» և «պարզապես փաստն է արձանագրում»:
Քոլինզը չի հանդարտվել՝ ասելով, որ Պուտինը «նախկինում չի փոխել իր պահվածքը»: «Ինչպե՞ս կարելի է դա համարել կառուցողական հանդիպում»,- հարցրել է նա Բայդենին:
Բայդենը, ակնհայտորեն հիասթափված, մատնացույց է արել Քոլինզին և ասել. «Եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն ոչ ճիշտ գործով եք զբաղված»:
Ավելի ուշ, նախքան նախագահական ինքնաթիռ նստելը, Բայդենը ներողություն է խնդրել ինքնատիրապետումը կորցնելու համար: «Ներողություն եմ խնդրում»,- ասել է նա, ապա ինքնաթիռի մոտ հավաքված լրագրողներին դիմել. «Դուք երբեք դրական հարցեր չեք տալիս»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.