«Ազգային օրակարգ»․ Մերժում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը
Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորության թեկնածուների հանդիպումը ընտրողների հետ: Կուսակցության խորհրդի նախագահ, ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Հակոբյանը հայտարարեց, որ ընտրարշավը վերածվել է անձերի միջև պայքարի և փաստորեն կողմերի ծրագրային դրույթները հիմնականում այդ լույսի ներքո են ներկայացվում:
Կուսակցությունից News.am-ին հայտնում են, որ նա ասաց, որ այս ընտրությունների արդյունքներով առկա ունեցող խնդիրները չեն լուծվելու, բայց սա կարող է սկիզբ դառնալ անհրաժեշտ ուղղությամբ արդյունավետ գործողությունների:
«Ազգային օրակարգը» մերժում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այն որակելով ապազգային և հակապետական: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան Հայոց պետականության և հայկական բռնազավթված կենսատարածքի վերականգնման հետ կապված հարցերում կունենան մեզ համար ընդունելի դիրքորոշում, այն ժամանակ էլ միայն կարելի կլինի քննարկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ օրակարգը:
Ներկա պայմաններում այդպիսի ապաշրջափակումը կնշանակի բացի թուրք-ադրբեջանական ռազմական առավելությունից նաև Հայաստանի տնտեսական զավթում: Նշվածը թույլ չտալու համար հակահայ հայտարարությունների կասեցումը պետք է զուգորդվի ազգային իշխանության ձևավորվմամբ, արտաքին գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների վերակազմակերպմամբ, մրցունակ տնտեսության կառուցմամբ, ազգային բանակի արդիականացմամբ, ինչպես նաև գիտակրթական համակարգի վերափոխմամբ։
Մեր հույսը Հայն է և ըստ այդմ՝ օրակարգում Հայն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:34
Баку готовит военную активность вдоль границы с Ираном, сообщает телеграм канал «Канал КСИР».
-
2025-07-22 10:32
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян подал в суд на министра здравоохранения Анаит Аванесян, депутата от партии "Гражданский договор" Ваагна Алексаняна, а также еще пятерых общественных и политических деятелей за публичные оскорбления и клевету. Информация об этом размещена на портале судебной информации Datalex.am.
-
2025-07-22 10:31
После недавних ударов США по иранским ядерным объектам обогащение урана в Иране временно приостановлено. Об этом заявил министр иностранных дел Исламской Республики Аббас Аракчи, подчеркнув, что отказ от программы не рассматривается, поскольку она является вопросом национальной гордости. Его слова приводит ТАСС.
-
2025-07-22 10:30
Разобравшись с «карабахским вопросом» и дистанцируясь от России, Баку стремится к более активной роли на Ближнем Востоке