Վճռաբեկ դատարանում կգործեն առանձին քաղաքացիական և վարչական պալատներ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծի, որով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա առաջարկվում է ստեղծել երկու առանձին պալատներ՝ քաղաքացիական և վարչական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը կառավարության հունիսի 17-ին ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Նա ասաց, որ կարգավորումները հանգում են Վճռաբեկ պալատում վարչական պալատի առանձնացմանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման նախաձեռնությունը բխում է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. կառավարության ծրագրից: Փոխնախարարի խոսքով՝ այլ երկրների ուսումնասիրությունը նույնպես ցույց է տալիս, որ դատական համակարգերում գործում են Վարչական դատարանի ակտերը վերանայող մասնագիտացված ատյաններ:
«Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի հիման վրա ստեղծել երկու ինքնուրույն առանձին մասնագիտացումներ ունեցող պալատներ՝ առանձին քաղաքացիական, առանձին վարչական: Նախագծով կարգավորում են նաև Վճռաբեկ Դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը: Նախատեսվում է դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման»,-ասաց Գրիգորյանը:
Նախագծով նախատեսվում է, որ քաղաքացիական պալատը կգործի 7 դատավորի թվակազմով, իսկ վարչական պալատը՝ 5 դատավորի թվակազմով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.