Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԱՌԱՋ ԵՆ ՄՂՈՒՄ «ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԳԱՂԱՓԱՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությունից, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրում» արձանագրված է ոչ միայն «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի կարևորությունն ադրբեջանաթուրքական շահերի առումով, այլ նաև դրա շարունակություն հանդիսանալիք Նախիջևան-Կարս երկաթուղու շինարարության անհրաժեշտությունը։
Նաև սրանից պարզ է դառնում, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խաբուսիկ «փաթեթավորման» տակ Բաքուն և Անկարան անթաքույց փորձ են կատարում առաջ մղել հենց «Թուրանական միջանցքի» գաղափարի իրականացումը, քանի որ Կարսից Նախիջևան հասնելու համար արդեն իսկ գոյություն ունի Կարս-Գյումրի-Երասխ-Նախիջևան երկաթուղին, որը սակայն հիմնականում անցնում է Հայաստանի տարածքով։
Հետևաբար Նախիջևան-Կարս նոր երկաթուղին, որը բացառապես կառուցվելու է Գյումրի-Երասխ հատվածում Հայաստանը շրջանցելու նպատակով, ոչ միայն հակասում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բարձրագոչ հավաստիացումների տրամաբանությանը, այլ ընդհակառակը՝ միտված է շրջափակելու Հայաստանը և ստեղծելու Թուրքիայից դեպի պատրանքային «Թուրան» ցամաքային կապ։
Իսկ ի՞նչ էր անում կապիտուլյանտն այն պահին, երբ թշնամական դաշինքի պարագլուխները Շուշիում նման հեռագնա համաձայնություններ էին կայացնում։ Ոչինչ, բացի հիստերիկ բղավոցներով մուրճ թափ տալուց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.