Последние новости

Ռոբերտ Քոչարյան. Վստահ եմ, որ երկրորդ տարում ներդրումները 1 միլիարդ կկազմեն

Ներդրումներն այժմ զրոյական են: Մեր ծրագրում նշված է տարեկան առնվազն 500 միլիոն ներդրումների ներգրավում: Համոզված եմ, որ երկրորդ տարում ներդրումները կկազմեն 1 միլիարդ: Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, թեկնածու ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ 1997 թվականին փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:

«Մենք նպատակային քաղաքականություն էինք վարում ՓՄՁ զարգացման համար10.5 տոկոս տնտեսական աճի դեպքում: Համաշխարհային բանկը մեզ Կովկասյան վագր էր անվանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020 թվականին ընդունվեց հատուկ օրենք և ստեղծվեց հատուկ ստրուկտուրա: Մոտ մեկ տարի առաջ դրա կեսը փակ էր, բոլոր մարզային գրասենյակները փակ էին»,- նշեց Քոչարյանը` շեշտելով, որ ՓՄՁ-ների զարգացումը կլինի ամենակարևոր խնդիրներից մեկը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ