Զախարովան` Էրդողանի Շուշի այցի մասին
Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը և երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք:
«Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտարկում ադրբեջանա-թուրքական վերջին շփումներն ամենաբարձր մակարդակով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի և Երևանի ու Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով և հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները և այն ջանքերը, որոնք նպատակաուղղված էին կողմերին պայմանավորվածությունների կնքմանը և դեպի խաղաղ ուղղություն շարժմանը բերելուն, ապա այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունության, խաղաղ զարգացման, կապերի վերականգնման և համապատասխանեն տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերին»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.