Զախարովա. Անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել սահմանների սահմանազատման գործընթացը
Որպես հայ-ադրբեջանական սահմանի խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` Ռուսաստանը տեսնում է երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը`դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը»: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.