Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ 3 ՕՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԻՋԵՎ
3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման մասնակցեք ընտրություններին և քվեարկեք այն ուժի օգտին, որը երբևէ չի համագործակցի դավաճան վիժվածքի հետ:
Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»,-նշել է նա:
Միքայել Մինասյանը կոչ է արել գնալ ու ընտրել ոչ Նիկոլ Փաշինյանին։ «Ընտրեք ըստ ձեր ունեցած ինֆորմացիայի, ըստ ձեր խղճի, իսկ ես կարծում եմ, որ լավագույն ապագան Փաշինյանի հետ չէ, նրա հետ մենք չունենք ապագա»,-ասել է նա։
Մինասյանը նշել է, որ լավ երկիր կարող է ապահովել Սերժ Սարգսյանը, որովհետև նրա 10 տարիները դեռ թարմ են մեր հիշողության մեջ։
«Մենք գիտենք Սերժ Սարգսյանի և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Այսօր այս դժոխքի խորությունից կարող ենք տեսնել, որ Սերժ Սարգսյանը կարողանում էր մեծ գերտերությունների շահերի մեջ, թշնամիների և ընկերների մեջ ժողովրդի համար այս նավն այնպես տաներ առաջ, որ դժոխք չլինի։ Եթե ուզում եք վերադարձ հասկանալի օրվա, հասկանալի ապագայի, գնացեք ընտրեք համար 6-ին»,-ասաց նա։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի գործոնին, ով ժամանակին հալածել է իր ընկերներին, Միքայել Մինասյանը նշեց՝ այո, նա ունի իր սխալվելու իրավունքը, բայց Վանեցյանը պատերազմից մեկ տարի առաջ իր իշխանության ամենաբարձ կետից հրաժարվեց, և ունենալով պատիվ, Փաշինյանին ասեց՝ կանգ առ։
«Նա անցել և անցնում է իր քավարանով և իրավունք ունի ստանալ մեր քվեն։ Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի դաշինքը կարող է կայունացնել երկիրը։ Բայց եթե չեք ուզում ընտրել Վանեցյանին, չեք վստահում Սերժ Սարգսյանին, ընտրեք «Հայաստան» դաշինքին, որտեղ կան շատ արժանավոր մարդիկ»,-ասաց Միքայել Մինասյանը՝ հավելելով, եթե ուզում ենք, որ նիկոլիզմը հեռանա ու պատժվի, պետք է ընտրենք «Հայաստան» դաշինքին։
«Չեք ուզում ընտրել 3-րդ նախագահին, 2-դ նախագահին,եթե վստահ եք, որ ԲՀԿ-ն Նիկոլի հետ չի կազմելու դաշինք, հավատում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրեք նրան»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն անձամբ ընտրելու է Սերժ Սարգսյանին և իր ընկերներին էլ խորհուրդ է տալու ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 18:08
Израиль принял решение отозвать переговорную группу из Дохи для консультаций после получения ответа от палестинского движения ХАМАС по предложенному посредниками соглашению по урегулированию конфликта с сектором Газа и освобождению заложников. Об этом сообщила канцелярия израильского премьера Биньямина Нетаньяху.
-
2025-07-24 18:05
В нашем распоряжении оказалось решение относительно компании «Электрические сети Армении» по делу, инициированному 22 июля 2025 года в Арбитражном институте Торговой палаты Стокгольма. Об этом пишет «Hetq» представляя детали.
-
2025-07-24 16:57
Против новоназначенного и.о. управляющего ЭСА Романоса Петросяна подан внеочередной иск по обвинению в «оскорблении/клевете». Адвокат Ованнес Худоян написал об этом на своей странице в Facebook.
-
2025-07-24 16:48
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем правительства России Михаилом Мишустиным подтвердил, что Ереван намерен продолжать работу в ЕАЭС, сказал журналистам вице-премьер РФ Алексей Оверчук в Горно-Алтайске.