Արտերկրից ժամանած հայ բժիշկներն աջակցում են «5165» շարժմանը
Արցախյան պատերազմին արտերկրից ժամանած հայտնի հայ բժիշկներն իրենց աջակցությունն են հայտնել «5165» շարժմանը, տեղեկացնում է News.am-ը:
Շարժման մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր աշխարհի բոլոր հայերի ուշադրությունը սևեռված է մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադաձություններին։ Հետպատերազմյա ճգնաժամը իր ազդեցությունն է թողել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում։ Հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենալու ընտրություններ, որոնք կարող են կամ ավելի բարդացնել ներկա ճգնաժամը և սրել քաղաքական կրքերը կամ հաղթահարել իրավիճակը։
Մենք քաղաքականությունից բավականին հեռու ենք, սակայն ներկա իրավիճակում ստիպված ենք կատարել մեր դիրքորոշումը, քանի որ Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար բացարձակ արժեքներ են, որի համար պատրաստ ենք անզիջոմ պայքարել: Հայաստանն այսօր կարիք ունի նոր մարդկանց ու նոր ուժերի, որոնք չկան կասկածելի գործընթացներում և պատրաստ են աշխատել և ապրել հանուն մեր հայրենիքի։ Անվերապահ աջակցությունն ենք հայտնում «5165» շարժման անդամներին։
Իմանալով այդ մարդկանց անձնապես և երկար ժամանակ որպես գործունյա մարդիկ մենք վստահ ենք, որ նրանք ունեն բավարար կամք, պրոֆեսիոնալիզմ և ինտելեկտ, որպեսզի կարողանան հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերնեը։
«5165» շարժոմը չի ստեղծվել բացառապես այս ընտրություններին մասնակցելու համար, այն պատրաստ է աշխատել երկարաժամկետ և անխուսափելիորեն ունենալու է հաջողություն։
Այս իրավիճակում մենք խնդրում ենք նաև Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին՝
* Դադարեցնել փոխադարձ վիրավորանքները: Համոզել, բացատրել, քարոզել, բայց չվիրավորել: Ատելությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է:
* Մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա և գիտակցի իր անձնական պատասխանատվության բաժինը Հայաստանում տեղի ունեցողի համար: Որքան էլ վճռական լինեք այս կամ այն ուժին սատարելում, կարող եք դա անել ավելի զուսպ, առանց վիրավորելու ուրիշներին և ատելություն սերմանելու:
* Մի ենթարկվեք սադրանքների և խուսափեք իրավիճակներից, երբ ինքներդ կարող եք դառնալ սադրանքի աղբյուր: Կշռեք ձեր յուրաքանչյուր խոսքն ու գործը:
* Ընդունեք համախմբումը որպես իրավիճակից դուրս գալու միակ ելք`առանց այլընտրանքի:
Մենք հավատում ենք Հայաստանի ապագային։
Շահեն Դանիելյան
Նորայր Զաքարյան
Ատոմ Տեր-Գրիգորյան
Արտակ Մացակյան
Արմեն Պետրոսյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.