Ռոբերտ Քոչարյան․ Մենք մերժում ենք ծնկաչոք կյանքը
Մենք գալիս ենք իշխանության և խոսում ապագայի մասին: Հեռացող կառավարությունը խոսում է անցյալի մասին: Այս մասին Սևան քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
Երկրորդ նախագահը ընդգծել է, որ երկիրը բախվել է լրջագույն խնդիրների հետ, որոնք կարելի է բաժանել երեք մասի՝ անվտանգության, տնտեսության և ներքին պատակտվածության ոլորտներում:
«Ընտրությունը պարզ է: Ընտրում ենք արժանի ապագա՞, թե՞ ծնկաչոք կյանք: Տնտեսական ա՞ճ, թե՞ ճգնաժամ, գաղթ, գործազրկություն և աղքատություն: Ներքին համերաշխությո՞ւն, թե՞ ատելություն ու թշնամանք: Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ մենք մերժում ենք ճգնաժամը, մերժում ենք ատելությունը, մերժում ենք ծնկաչոք կյանքը:
Եվ մենք գալիս ենք հաստատելու անվտանգություն, պաշտպանված սահմաններ, տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, գալիս ենք հաշտեցնելու հասարակությունը: Մենք պետք է հաղթահարենք պարտվողի բարդույթը: Մենք գալիս ենք հույս ու հավատ, հայրենասիրություն, գիտելիքներ հաղորդելու: Մենք այլ հայրենիք չունենք: Իսկ հայրենիքը միայն հողը չէ: Այն հողն ու մարդիկ են: Քայլե՛նք միասին դեպի ուժեղ Հայաստան:
Առողջ եղեք, և ամեն բան լավ կլինի», - ներկաներին մաղթել է Ռոբերտ Քոչարյանը:
Սևան քաղաքում կայացած հանրահավաքով «Հայաստան» դաշինքն ամփոփել է մարզերում հանդիպումների արդյունքները: Այսօր՝ հունիսի 18-ին, հանրահավաք է տեղի ունենալու Երևանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.
-
2025-04-21 19:34
Ночью ситуация была очень напряженной, постоянно стреляли из разных мест, в разных направлениях, даже с противоположных высот. Большая часть выстрелов была с командной позиции. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am житель села Хнацах Грач Овакимян, говоря о постоянных обстрелах с азербайджанской стороны.
-
2025-04-21 18:45
В ночь с субботы на воскресенье в селе Хнацах Сюникской области Армении почти час звучали выстрелы. Военный эксперт Карен Вртанесян считает, что отсутствие ответных действий со стороны армянских военных только поощряет такое поведение азербайджанской стороны.