Շուրջ 20 ահազանգ՝ ՔՊ-ի հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի մասին
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հունիսի 17-ի առավոտից ստացել է շուրջ 20 ահազանգ՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին մասնակցելու պարտադրանքի դեպքերի վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը։
Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Ահազանգերը վերաբերում են թե՛ Երևան քաղաքին և թե՛ մի քանի մարզերի, դրանք վերաբերում են դպրոցներին, մանկապարտեզներին, պետական բուժհաստատություններին, մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, նախարարություններին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը և դրա կազմում գործող ռազմական ոստիկանությանը։
Այս պահին նպատակահարմար ենք համարում հրապարակել երկու դետալացված ահազանգեր․
1) Լոռու մարզից, էքսկուրսիայի պատրվակով, Երևան են բերվելու երեխաներ, որոնց պարտադրելու են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Մեքենաները կայանվելու Շահումյանի հրապարակում։ Երեխաների ծնողների առնվազն մի մասը տեղյակ չէ, որ իրենց երեխաներին պատրաստվում են մասնակից դարձնել հանրահավաքին։
2) Կոտայքի մարզից վարչական ռեսուրսի գործադրման եղանակով հավաքին մասնակցող անձանց ասվել է, որ նրանք պետք է հավաքվեն Ֆինանսների նախարարության շենքի մոտ՝ «ներկա» ստանալու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.