Սպիտակ տուն․ Բայդենը և Էրդողանը չկարողացան լուծում գտնել «Ս-400»-ի հարցով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը չեն կարողացել լուծում գտնել «Ս-400»-ի հարցով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա նշել է, որ կողմերը պարտավորվել են շարունակել երկխոսությունը այս հարցի շուրջ, և որ երկու երկրների թիմերն էլ հետևելու են պարտավորվածությանը:
Նշենք, որ Բայդենի և Էրդողանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 14-ին` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Չնայած երկու առաջնորդներն էլ հանդիպումը որակել են որպես «կառուցողական», սակայն սուր տարաձայնությունների մասով լուծումներ չեն գտնվել:
Էրդողանը հայտարարել է, որ ինքը Բայդենին ասել է այն մասին, որ Անկարան չի փոխելու իր դիրքորոշումը «Ս-400»-ի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թուրքիային հորդորել է չշահագործել «Ս-400»-ը: ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն կարծում են, որ ռուսական համակարգը սպառնալիք է իրենց անվտանգության համակարգերի համար: Վաշինգտոնը հեռացրել է Անկարային իր F-35 կործանիչների ծրագրից և պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյաների նկատմամբ՝ ռուսական համակարգերի գնման հետ կապված:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 15:31
Традиционное факельное шествие, запланированное на 23 апреля, в этом году приобретает особенно актуальное звучание и иную смысловую нагрузку. Об этом заявила депутат оппозиционной фракции "Айастан" Кристине Варданян в беседе с журналистами.
-
2025-04-21 15:29
Минобороны Армении подтвердило сообщения об обстреле азербайджанскими ВС армянского села Хознавар.
-
2025-04-21 15:24
Группа арцахцев встретилась с президентом Карабаха Самвелом Шахраманяном, чтобы обсудить вопрос «грабежа».
-
2025-04-21 15:22
По случаю 110-й годовщины Геноцида армян в Музее-институте Геноцида армян 23 апреля в 15:00 откроется временная выставка под названием «Документируя преступление: очевидцы-документалисты Геноцида армян». Об этом заявила на встрече с журналистами 21 апреля директор Музея-института Геноцида армян Эдита Гзоян.