Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել
Քարոզարշավին մասնակցելն արգելելու դեպքով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից»,–նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».